Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հայուհու գնդակից ընկել է դիպուկահար խմբի հրամանատար

Հայուհու գնդակից ընկել է դիպուկահար խմբի հրամանատար
23.01.2015 | 23:14

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում արել է հետևյալ գրառումը. «Ադրբեջանական կողմը շարունակում է իր լկտի քաղաքականությունը սեփական զինվորների ու նրանց հարազատների հանդեպ: Այսօր միայն ցերեկային ժամերին նրանք կորցրել են երեք զինծառայող Քարվաճառի հատվածում, իսկ Արցախի հարավում մեկ դիպուկահար խմբի հրամանատար, որն ընկել է հայուհու դիպուկ գնդակից:
Ադրբեջանի քաղաքացիները թող իմանան, որ իրենց զավակները ոչ միայն զոհվում են, այլ նաև անարգվում սեփական ղեկավարության կողմից»:

Դիտվել է՝ 2642

Մեկնաբանություններ